Թումանյան համայնքի սողանքի գոտում ապրող բնակիչները կտարհանվեն

Օրերս ակտիվացած սողանքի հետեւանքով ձորալանջի մի մեծ հատված փլուզվել է
soghanq

Հունվարի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ կայացավ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի խնդիրների լուծման վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Լոռու մարզի Թումանյան համայնքում, հունվարի 21-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով ստեղծված իրավիճակի առաջացման պատճառների գործիքային ուսումնասիրության խնդիրները՝ իրավիճակային լուծում գտնելու և հետագայում կանխարգելիչ ինժեներապաշտպանական միջոցառումներ կազմակերպելու նպատակով:

ՀՀ ԱԻՆ կողմից առաջարկվել է տարահանել սողանքի ազդեցության գոտում ապրող բնակիչներին, ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել է շուրջօրյա հերթապահություն:

Թումանյան համայնքում, օրերս ակտիվացած սողանքի հետեւանքով ձորալանջի մի մեծ հատված փլուզվել և վտանգավոր իրավիճակ է ստեղծել տեղանքի երկաթգծի և Մ6 մայրուղու համար:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները