6 անձ թունավորվել է պահածոյացված սմբուկից

«էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել․․․
smbuki-pahaco

Դեկտեմբերի 29-ին` ժամը 1.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1948 թ. ծնված Շուշանիկ Հ.-ն, 1948 թ. ծնված Լյովա Ղ.-ն, 1977 թ. ծնված Անահիտ Ղ.-ն, 1974 թ. ծնված Նարինե Հ.-ն, 2000 թ. ծնված Շուշան Ղ.-ն և 2004 թ. ծնված Լյովա Ղ.-ն:
Պարզվել է, որ դեկտեմբերի 28-ին` ժամը 17.00-ի սահմաններում, իրենց տանը նշված անձինք սմբուկի պահածո են կերել, ինչի հետևանքով թունավորվել են: Կատարվում է քննություն:

*

*