ՀՀ նախագահը շնորհավորել է Սմբատ Լպուտյանին — Երկիր Մեդիա

ՀՀ նախագահը շնորհավորել է Սմբատ Լպուտյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել․․․
serj-lputyan

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Սմբատ Լպուտյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանիկ կյանք, նորանոր նշանակալի հաջողություններ մասնագիտական և հասարակական գործունեության մեջ:

«Մեծ է Ձեր՝ Հայաստանի քառակի չեմպիոնի, Թուրինի համաշխարհային օլիմպիադայի հաղթողի վաստակը հայկական շախմատի զարգացման և հանրահռչակման գործում:

Որպես Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ՝ Դուք շնորհակալ և կարևոր աշխատանք եք ծավալում, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

 

*

*