Սկաուտական կազմակերպությունն ընդլայնում է աշխարհագրությունը

Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի այգում հանդիպումները տեղի են ունենում ամեն շաբաթ՝ ժամը 12-ին:

Արդեն 2-րդ շաբաթն է Նոր Նորք վարչական շրջանում Նանսենի այգում, Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության անդամներն իրենց շուրջ են համախմբում այս տարածքում ապրող երեխաների: Սկաուտական կազմակերպությունը խմբեր է բացում նաեւ Երեւանի տարբեր համայնքներում: Հերթականը Նոր Նորքինն էր:

6-ամյա Գուրգենը տատիկի հետ նախորդ շաբաթ էր ծանոթացել տարազներով պատանիների հետ: Տիկին Վալենտինան ասում է՝ թոռնիկը հաջորդ հանդիպմանն անհամբեր է սպասում:

Ի՞նչ են անում սկաուտները: Մինչ այս հարցին պատասխանելը, նորեկները խմբապետերի օգնությամբ սովորում են սկաուտի համար կարեւոր մի քանի հմտություն՝ վրան լարել, խարույկ պատրաստել:

Նանսենի այգում հանդիպումները տեղի են ունենում ամեն շաբաթ՝ ժամը 12-ին: Այստեղ սկաուտական կանոններով օրը կարող են անցկացնել 4-17 տարեկան բոլոր ցանկացողները:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները