Շուրջ 300 նորագիրներ համալրեցին ՀՄԸՄ-ի շարքերը

Երդվելուց հետո, ըստ տարիքային խմբերի, գայլիկները, արծվիկները, արիներն ու արենուշները ստանում են իրենց վզկապները:
Սկաուտական կյանքի առաջին քայլը երդումն է: Սա այն հիմնաքարն է, որի վրա կառուցվելու է սկաուտի կյանքը: Ծառայել հայրենիքին, ազգին ու հավատարիմ լինել Աստծուն: Այս խոստմամբ երդվեցին ու սկաուտների շարքերը համալրեցին շուրջ 300 նորագիրներ: Հայաստանում նրանց թիվն արդեն 1000 է:

Դեղին, կապույտ ու կարմիր․ երդվելուց հետո, ըստ տարիքային խմբերի, գայլիկները, արծվիկները, արիներն ու արենուշները ստանում են իրենց վզկապները: Մինչ այստեղ կանգնելը երկար ճանապարհ են անցնում: Ծանոթանում են սկաուտության սկզբունքներին, կանոններին ու վարք ու բարքին: Ու հետո կյանքը կապում են սկաուտության հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*