Հայ սկաուտները նշում են իրենց 99- ամյակը

70 -ամյա ընդմիջումից հետո, հաղթահարելով շատ դժվարություններ, Հայ Մարմնակարթական Ընդհանուր Միությունը հաստատվեց հայրենիքում․․․

Ապրիլի 18-ը` սկաուտի օրը նշվում էր դեռ Հայաստանի առաջին հանրապետությունում: Երիտասարդական այս շարժումը կենսական նշանակություն ուներ նորանկախ եւ ծանր օրեր ապրող երկրի համար: 70 -ամյա ընդմիջումից հետո, հաղթահարելով շատ դժվարություններ, Հայ Մարմնակարթական Ընդհանուր Միությունը հաստատվեց հայրենիքում եւ այսօր ակտիվ գործունեություն է ծավալում մայրաքաղաքում ու մարզերում երիտասարդներին մարզելու ու կրթելու առումով: Սկաուտի օրվան նվիրված երթ էր կազմակերպվել մայրաքաղաքում:

«Կարգախոսը մեր «միշտ պատրաստ», այսինքն մենք ամեն ինչին պատրաստ ենք: Եւ «բարձրացիր-բարձրացուր»՝ այսինքն եթե մենք բարձրանանք, պետք է նաեւ ներքեւներին բարձրացնենք, որպեսզի հավասար լինենք մենք բոլորս»,- նշեց ՀՄԸՄ-ՀԱՍԿ անդամ Մարիամ Խաչիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*