Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է․․․
janaparh-merkasaruyc

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ Մ-4 ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը: Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ձյուն է տեղում: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Հունվարի 12-ին՝ ժամը 11.30-ին, ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 69 տրանսպորտային միջոց (57 բեռնատար և 12 մարդատար):

*

*