Կառավարությունը 20 մլն դրամ կհատկացնի ՀՀ-ում սովորող սիրիահայերի ուսման վարձերի համար

Ներկայում ՀՀ-­ում 500 սիրիահայ ուսանողներից ուսման վարձի կարիք ունեն շուրջ 400­-ը:
usanoxner

Կառավարությունը Հայաստանում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար կհատկացնի 20 մլն դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 27­-ի նիստի օրակարգում:

Ներկայում ՀՀ-­ում 500 սիրիահայ ուսանողներից ուսման վարձի կարիք ունեն շուրջ 400­-ը: Ըստ նախագծի հիմնավորման, ինչպես նախկին տարիներին, այս տարի նույնպես «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ են սիրիահայ ուսանողների 2016­-2017 թվականների ուսումնական տարվա ուսման վարձերի մասնակի փոխհատուցման համար տրամադրել յուրաքանչյուրը 125 հազար դոլար: Սակայն ուսման ամբողջ վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ է պետական բյուջեից հատկացնել ևս 20 մլն դրամ:

Ըստ կառավարության, ուսման վարձի խնդրի լուծումը պետք է շարունակել, քանի որ այն մնում է որպես սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերեւս, ամենահրատապ եւ շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկը:

*

*