Հայաստանը 22 հազար սիրիահայ է ընդունել

Սիրիահայերի համար հնարավորինս պարզեցվել է քաղաքացիություն ստանալու գործընթացը:
siriahay

Սիրիայում ընթացող պատերազմի հետեւանքով Հայաստան է եկել 22 հազար սիրիահայ: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը նրանց նկատմամբ որդեգրել է ջերմ և հյուրընկալ մոտեցում:

«Սիրիահայերի համար հնարավորինս պարզեցվել է քաղաքացիություն ստանալու գործընթացը: Մեծ մասը ստացել է ՀՀ քաղաքացիություն: Տրվել է կրթական, մշակութային գործունեություն ծավալելու, աշխատանքի տեղավորման հնարավորություն»,-ասաց Լևոն Անտոնյանը:

Նա նշեց, որ Հալեպում իրավիճակի կայունացումից հետո եւս ընտանիքներ եկել են Հայաստան, ընթացիկ տարում շուրջ 75 հոգի տեղափոխվել է Երևան: Կան սիրիահայեր, որոնք Հայաստանից տեղափոխվում են Հալեպ, սակայն դրանք առանձին դեպքեր են, որևէ հոսք չի նկատվում:

 

*

*