Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորը Հայաստանում է

Նա Մոսկվայում ենթարկվել է կրկնակի վիրահատության
rus-sakravor-palmira-akanazercum (1)

Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է, տեղեկացնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։

Մոսկվա տեղափոխվելուց հետո նա կրկնակի վիրահատության էր ենթարկվել, ապաքինվել է ու վերադարձել Երևան։ Գտնվում է իր տանը։  Սակրավորի առողջական վիճակը նորմալ է, վերքը լավանալուց հետո կպրոթեզավորվի։

Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել մարտի 7-ին։ Հայ ականազերծողն աջ ոտնաթաթի վնասվածք էր ստացել։

*

*