Ավելի քան 600 հազար սիրիացի փախստականներ այս տարի իրենց տներն են վերադարձել

Սիրիայում այս պահի դրությամբ ավելի քան վեց միլիոն տեղահանված անձ կա։
siria-paxstakan

Artsakhpress-Սիրիայում ավելի քան 600 հազար տեղահանված մարդիկ վերադարձել են իրենց տներ այս տարվա առաջին յոթ ամիսներին, հայտնում է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը (IOM):

602 հազար 759 տեղահանված անձանց մոտ 67 տոկոսը վերադարձել է Հալեպի նահանգ այն բանից հետո, երբ սիրիական բանակը գրեթե ամբողջությամբ ազատագրել է նահանգը ԻՊ խմբավորումից։

Ընդամենը այս պահի դրությամբ Սիրիայում է գտնվում ավելի քան վեց միլիոն տեղահանված անձ, հայտնում է IOM-ը։

*

*