Սիրիա է առաքվել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը

Սռաջիկա օրերին մարդասիրական օգնությունը կբաշխվի կարիքավոր ընտանիքներին:
siria-ogn1

Հայաստանի նախագահի հանձնարարությամբ, Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության այս շաբաթ արդեն 2-րդ խմբաքանակը:

Երեկ Սիրիա էր ուղարկվել գրեթե 18 տոննա բեռ՝ հիմնականում հագուստ եւ սննդամթերք: Մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը հունիսի 7-ի երեկոյան վայրէջք է կատարել Սիրիայի Լաթաքիա քաղաքում տեղակայված Ռուսաստանի ռազմաբազայում, որից անմիջապես հետո իրականացվել է բեռանաթափումն եւ բաշխումը:

Հալեպում Հայաստանի հյուպատոսության եւ Ռուսաստանի հիմնած Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի համատեղ ջանքերով, առաջիկա օրերին մարդասիրական օգնությունը հավասարապես կբաշխվի սիրիական հակամարտությունից տուժած Լաթաքիայի, Դամասկոսի, Հալեպի եւ սիրիական այլ քաղաքների առավել կարիքավոր ընտանիքներին: 

 

*

*