Սիրիայում, Իրաքում, Լիաբանանում ՀՀ քաղաքացիության տրամադրման ժամկետը երկարաձգվեց

Հաշվի առնելով այս պետություններում ստեղծված և շարունակվող իրավիճակը...
karavarutyun

Հայաստանի կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ սահմանվել էր, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Լիբանանի և Իրաքի Հանրապետություններում բնակվող քաղաքացիներին առաջին անգամ ՀՀ քաղաքացիություն կարող է տրվել այդ պետություններում՝ ՀՀ դեսպանություններում կամ հյուպատոսություններում, սակայն քաղաքացիության տրամադրման համար  սահմանվել էր ժամկետ՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։

Հաշվի առնելով  այս պետություններում ստեղծված և շարունակվող իրավիճակը, կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ի նիստում, երկարաձգեց այդ պետություններում ՀՀ քաղաքացիության  տրամադրման ժամկետները՝  այն հասցնելով մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։

*

*