Սևանում սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է․ Նիկոլ Փաշինյան

«Լուրերով էլ ցույց են տալիս, որ մեր բոլոր շուկաներում սիգ է վաճառվում»:
dzuk-sig

Այսօր ՀՀ կառավարության` 2019-ի առաջին նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սիգի ապօրինի որսի խնդրին:

Նա տեղեկացրեց, որ այսօր զեկուցագիր է ստացել այն մասին (որն արդեն մակագրել է), որ, ի հեճուկս որոշումների, Սևանի սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է: «Լուրերով էլ ցույց են տալիս, որ մեր բոլոր շուկաներում սիգ է վաճառվում: Այստեղ պետք է մտածենք խնդրի` երկարաժամկետ լուծման մասին, քանի որ զեկուցագրում նշվում է մի շարք գերատեսչությունների թերացումների մասին, այդ թվում` բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի: Այժմ սիգի վերարտադրման համար կարևոր փուլ է, և կարծես շատ բան նորմալ չի արվում»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն էլ արձագանքեց, որ իրենք նույնպես ունեն սիգի ապօրինի որսի մի շարք ահազանգեր, և կան հարուցված մի շարք քրեական գործեր: Գրիգորյանը կոչ արեց քաղաքացիներին` եթե Սևանում սիգի ապօրինի որս հայտնաբերեն, թող ահազանգեն:

*

*