Շուշիի առանձին գումարտակը 25 տարեկան է

Պետոն, Կարոտը, Դուշմանը, Վարդանը, եւս տասնյակ մարտիկների կյանքն ավարտեցին մարտի դաշտում՝ գործի շարունակությունը հանձնելով մյուս ընկերներին...

Շուշիի առանձնակի գումարտակն այս օրերին նշում է իր կազմավորման 25-ամյակը։

90-ականների սկզբին իր գործը պատվով ու հաղթանակով կատարելուց հետո այն սերնդեսերունդ շարունակում է հայրենիքի սահմաններում խաղաղության պահպանման կարեւորագույն գործը: Այսօրվա ուժեղ, կայացած ու մարտունակ գումարտակի հիմքը դրվել է Հայաստանի տարբեր շրջաններում ձեւավորված դաշնակցական ջոկատների միավորմամբ։ Իսկ կազմավորման օրը համարվում է նոյեմբերի 25-ը. 1991թ. հենց այդ օրը դաշնակցականների եւ հարակից կամավորականների առանձին ջոկատներն իբրեւ ձեւավորված կազմավորում վայրէջք կատարեցին Հադրութի շրջանի Տող գյուղում:

Այսպիսով, սկսվեց մեծ ու հերոսական երթը: Գումարտակի շատ մարտիկներ ու առանձին ջոկատներ պատերազմի տարբեր փուլերում մասնակցեցին Շահումյանի, Հադրութի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի, Աղդամի, Ֆիզուլու, Կուբաթլուի, Ջաբրաիլի, Քելբաջարի, Զանգելանի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: 1992թ. սեպտեմբերից գումարտակն անցավ պաշտպանության Սրխավանդ-Ղազանչի բնագծում, 1993թ-ի սեպտեմբերից՝ ստացավ Շուշիի առանձին մոտոհրաձգային գումարտակ անունը: Փառավոր ուղի անցած գումարտակը տվեց կենդանի ու նահատակ հերոսներ:

Պետոն, Կարոտը, Դուշմանը, Վարդանը, եւս տասնյակ մարտիկների կյանքն ավարտեցին մարտի դաշտում՝ գործի շարունակությունը հանձնելով մյուս ընկերներին եւ մերօրյա հերոսներին, ովքեր այսօրվա հարաբերական խաղաղության պայմաններում էլ գիտակցում են՝ պայքարը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*