Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները կմկրտվեն

Կնքահայրերը լինելու են զոհված հերոսների մարտական ընկերները, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները
shushi,-xazanchetsoc-ekexeci

Խաչվերաց տոնին՝ սեպտեմբերի 15-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողություն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:

Նրա խոսքով` կնքահայրեր լինելու են զոհված հերոսների մարտական ընկերները, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները: «Արարողությունը սկսվելու է 13:00-ին: Մկրտությունը կկատարվի Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ: Մկրտությունից հետո տեղի է ունենալու մատաղի արարողություն»,-ավելացրել է նա:

*

*