Շտապօգնություն կանչերի թիվն ավելացել է

Շոգ եղանակով պայմանավորված...
shtapognutyun

Վերջին օրերին Հայաստանում առկա բարձր ջերմաստիճանով պայմանավորված շտապ բժշկական օգնություն ծառայության կանչերի թիվը զգալիորեն ավելացել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Եթե սովորական օրերին ստանում էինք մոտ 650 զանգ, ապա այս շոգ եղանակով պայմանավորված կանչերի թիվն ավելացել է, այժմ մինչև 730 կանչ ենք ստանում: Ավելացել է հիվանդանոցներ տեղափոխոխելու թիվը: Եթե նախկինում կանչերի մոտ 18-20 տոկոսի դեպքում էր լինում հիվանդանոցի տեղափոխում, ապա հիմա՝ 22 տոկոս »,-ասաց Թագուհի Ստեփանյանը:

Կանչերը պայմանավորված են սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդություններով, բարձր ջերմությամբ, աղեստամոքսային խնդիրներով:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները