Մեզ հաջողվել է թշնամուն խաղաղություն պարտադրել. Մովսես Հակոբյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
vigen-sargsyan-movses-hakobyan-ev

Հարգելի′ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Ավարտվեց 2017 թվականը: Տարվա կտրվածքով փորձելով տալ Հայոց բանակի՝ որպես զինվորական կառույցի գնահատականը, առաջին հերթին պետք է նշել, որ մեզ հաջողվել է թշնամուն խաղաղություն պարտադրել, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Ճիշտ է, 2017թ. ևս հակառակորդը բազմիցս դիմել է սադրանքների, տարբեր զինատեսակներով կրակահերթեր բացել մեր սահմանային բնակավայրերի ուղղությամբ, բայց ամեն անգամ արժանի հակահարված է ստացել, իր վրա զգացել Հայոց բանակի ուժն ու զորությունը:

Հայ ժողովրդի անվտանգությունը, մեր սահմանների անձեռնմխելիությունը ապահովվել է բոլորիս, առաջին հերթին՝ գիշեր ու զօր մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջ ու խիզախ տղաների ջանքերով:

Ցավոք, ունեցել ենք նաև կորուստներ: Այս տոնական օրը անպայման պարտավոր ենք հիշել թշնամու գնդակից զոհվածներին: Եկեք նորից վշտակցենք նրանց հարազատներին ու առաջինը նրանց շնորհավորենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

2017թ. բանակի ղեկավարությունը  լուրջ ուշադրություն է դարձրել զինվորական ստորաբաժանումների ներքին հնարավորությունների բացահայտմանը, զինծառայողների գիտելիքների, հմտությունների աճին: Համապատասխան աշխատանքներ են կատարվել, որ զինվորը, սպան տիրապետեն զինտեխնիկային, որ լավ մասնագետ լինելուց բացի ունենան բարձր բարոյահոգեբանական պատրաստվածություն: Շատ կարևոր է մարտական ոգին, որը մեր բանակում միշտ էլ բարձր է եղել: Այն մեծ դեր է խաղացել Արցախյան պատերազմում, վճռական գործոն եղել հետագա բոլոր տարիներին թշնամու դեմ առճակատման ժամանակ մեր ձեռք բերած հաջողություններում: Մարտական ոգին հայրենասիրության, բարոյական կայունության, զինվորական պարտքին նվիրվածության, թշնամու նկատմամբ գերազանցության գիտակցման, սեփական ուժերին վստահության և այլ բարձր որակների միագումարն է: Ինչպես նախորդ տարիներին, 2018թ. ևս նման բարձր արժեքներով զինծառայողների դաստիարակության հարցերը կլինեն ուշադրության կենտրոնում: Հիշենք Նժդեհի խոսքերը. «Պատերազմի պատրաստվող ժողովուրդը նախ պետք է սպառազինվի հոգեբանորեն»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*