Շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է. Լևոն Մնացականյան

«...խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից»
levon-mnatsakanyan

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը՝ տեղեկացնելով, որ հակառակորդի կողմից դուրս բերված զինտեխնիկան գտնվում է խորքում՝ իրենց կենտրոնացման շրջաններում, որի շարժերին ԱՀ պաշտպանության բանակն ուշադիր հետևում է:

«Առաջնագծում իրադրությունը կարող ենք գնահատել որպես հարաբերական կայուն: Մայիսի 6-ի դրությամբ խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից»,-ասել է Լևոն Մնացականյանը:

*

*