2019թ.-ին նախորդից ավելի տաք կլինի

Միջազգային կազմակերպության կանխատեսմամբ՝ մինչեւ 2100թ.-ը ջերմաստիճանը կբարձրանա Ցելսիուսի 3-5 աստիճանով:
shog-shun

2018թ. չորրորդ ամենաշոգ տարին է օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ: Այս մասին ասվում է 68 տարի առաջ հիմնադրված Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության վերջին զեկույցում:

Անոմալ շոգ տարիների ցանկում առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են 2018թ. նախորդող 3 տարիները (2017, 2016, 2015):

Սպասվում է, որ 2019թ. այս տարվանից ավելի տաք կլինի: Միջազգային կազմակերպությունը նաեւ կանխատեսում է, որ մինչեւ 21-րդ դարի ավարտը, այսինքն՝ մինչեւ 2100թ.-ը, ջերմաստիճանը կբարձրանա Ցելսիուսի 3-5 աստիճանով:

*

*