«Մաքուր Հայաստան»-ի շրջանակներում մաքրվեցին Շիրակի մարզի համայնքները

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավելի ուշ ծառ տնկեցին Գյումրու թիվ 23 դպրոցի բակում:

Չնայած անձրևային եղանակին Շիրակի մարզի համայնքները, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում, միացան համապետական շաբաթօրյակին: Մարզային իշխանությունը՝ Շիրակի մարզպետի գլխավորությամբ, շաբաթօրյակ իրականացրեց Գյումրու մուտքի մոտ՝ մաքրելով Ազատանի կամուրջի տակ գտնվող հատվածը: Մարզպետարանին միացել էր նաև «Գյումրի բժշկական կենտրոն»-ի աշխատակազմը:
Շաբաթօրյակի ժամանակ աշխատել է 92 ինքնաթափ, 20 բարձիչ մեխանիզմ, 4 էքսկավատոր:

Գյումրու ողջ տարածքում ևս իրականացվեց մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ: Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ , աշխատանքներ իրականացրեց Օզանյան փողոցի ողջ երկայնքով: Մարզի մյուս համայքները ևս միացել էին շաբաթօրյակի:

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավելի ուշ ծառ տնկեցին Գյումրու թիվ 23 դպրոցի բակում:

*

*