Եթե ներդրումներ լինեն, ապա արդյունքները սպասեցնել չեն տա. Շիրակի մարզպետ

Արթուր Խաչատրյանը խորհրդակցություն է անցկացրել
arthur-xachatryan (1)

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն անցկացրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում հանրօգուտ ներդրման մեխանիզմների կիրառման հնարավորությունները:

Քննարկմանը մասնակցել են ինչպես մարզի, այնպես էլ գյուղատնտեսության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները և Ֆինլանդիայից ժամանած միջազգային փորձագետը: Շիրակի մարզպետը նշել է, որ քննարկման նպատակը ոլորտի հիմնախնդիրների լուծման համար նոր տարբերակների մշակումն է, նախատեսված ու նախանշված ծրագրերը ճիշտ ուղղությամբ տանելն ու իրականացնելը:

«Ես բազմիցս եմ ասել, որ Շիրակի մարզի զարգացման ռազմավարությունում կարևոր ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է, դրա արդիականացումը, ավանդական մշակաբույսերից ավելի բարձրարժեք կուլտուրաների մշակման անցումը: Այստեղ պետք է մասնագիտորեն քննարկել, թե գյուղատնտեսության հատկապես որ ուղղությունն է մեր մարզի համար նախընտրելի, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում դրական արդյունքներ գրանցենք: Եթե ներդրումներ լինեն, ապա արդյունքները սպասեցնել չեն տա»,-նշել է Արթուր Խաչատրյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները