Շիրակի մարզպետը հորդորել է ավելի լավ աշխատել

«Չի կարող հարևան համայնքը 100, նույնիսկ 147 տոկոս ցուցանիշ ապահովել, իսկ մյուսը՝ 22 տոկոս»
artur-khachatryan

Շիրակի մարզի 22 համայնք չի ապահովել 2018 թվականի երեք ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը, իսկ 5 համայնք չի ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50%-ի ցուցանիշը:

Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը նշեց, որ համայնքները սեփական եկամուտները 3 ամիսների ընթացքում կատարել են 87.2%-ով: Հողի հարկը հավաքվել է 89.4, գույքահարկը` 88.8 տոկոսով: Գյումրի քաղաք սեփական եկամուտները կատարել է 90.8%, Արթիկը` 97.6%:

Շիրակի մարզպետը թերացած աշխատանքը վերագրեց անպարտաճանաչ համայնքապետերին: «Գեղանիստում սեփական եկամուտների հավաքագրումը համայնքում կատարվել է 22 տոկոսով, իսկ պետությունը դոտացիան տրամադրել է 100 տոկոսով, իսկ համայնքապետի ոչ նորմալ աշխատանքի արդյունքում ունենանք այսպիսի ցուցանիշ: Չի կարող հարևան համայնքը 100, նույնիսկ 147 տոկոս ցուցանիշ ապահովել, իսկ մյուսը՝ 22 տոկոս»,- նշեց մարզպետը՝ հորդորելով համայնքապետերին ավելի արդյունավետ աշխատել:

 

*

*