Շիրակի մարզպետն այցելել է Գյումրու վետերաններին

Մարզպետի և վետերանների միջև ջերմ և անմիջական զրույց է տեղի ունեցել
veteranner

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը դեկտեմբերի 28-ին այցելել է Վետերանների միության Գյումրու մասնաճյուղ:

Արթուր Խաչատրյանը շնորհավորել է նրանց գալիք տոների կապակցությամբ և մաղթել առողջություն, հետաքրքրվել նրանց մտահոգող խնդիրներով: Մարզպետի ու վետերանների միջև ջերմ և անմիջական զրույց է տեղի ունեցել:

Նշենք, որ մարզպետի որոշմամբ մարզում բնակվող Հայրենական մեծ պատերազմի մասնակից բոլոր վետերանները ամանորյա դրամական պարգև են ստացել:

*

*