«Շերեմետևոյից» Երևան թռչող ինքնաթիռն ընդհատել է թռիչքը

Հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալ կայանատեղի թռիչքի նախապատրաստվելիս:
sheremetovo,-odanavakayan

«Շերեմետևոյից» Երևան թռչող A321 ինքնաթիռն ընդհատել է թռիչքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։  Ուղևորներին Երևան կհասցնի պահուստային օդանավը:

Ռուսական «Նորդվինդ» ավիաընկերությանը պատկանող օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալ կայանատեղի թռիչքի նախապատրաստվելիս: Պատճառը առայժմ չի հրապարակվում:

*

*