Շավարշ Քոչարյանն անընդունելի է համարում անձնական տվյալների գաղտնիության վտանգումը

«ՎիզաՄետրիկի» մասնակցությունը մրցույթին հայկական կողմը չի հայտարարել:
shavarsh-qocharyan

Հայաստանի համար անընդունելի է իր քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության վտանգումը: Խոսքը Հայաստանում ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության գործունեությանն է վերաբերում։ Այս մասին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Գերմանիայի դեսպանությունը հայտարարել է, որ գործելու է նախկին կարգը, հարցը պետք է մինչեւ վերջ քննարկվի։ Քննարկման արդյունքում որոշում կկայացվի», — այսպես է նշել պաշտոնյան:

Ի դեպ, «ՎիզաՄետրիկի» մասնակցությունը մրցույթին  հայկական կողմը չի հայտարարել: Փոխարտգործնախարարը հավաստիացրել է, որ Հայաստանը, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության օրենքի համաձայն, համապատասխան քայլեր կանի, եթե այդ անձնական տվյալների գաղտնության հետ կապված վտանգ լինի:

 

 

 

*

*