ՀՀ ԱԳՆ․ Եթե կողմերից մեկն ունի «Ամեն ինչ, կամ ոչինչ» դիրքորոշումը, ապա բանակցություններում կլինի ոչինչ

Առաջընթաց գրանցելու համար կողմերի միջև պետք է լինի վստահություն:
shavarsh-qocharyan

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթաց չի լինի, քանի դեռ կողմերից մեկն առաջ է շարժվում «կա′մ ամեն ինչ, կա′մ ոչինչ» սկզբունքով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար կողմերի միջև պետք է լինի վստահություն: «Քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվի` բանակցություններում առաջընթաց չի լինի»,- ասաց Շավարշ Քոչարյանը։

*

*