Շավարշ Կարապետյանը Պուտինի վստահված անձն է

Ռուսաստանի նախագահական ընտրությունները նախատեսված են մարտի 18-ին:
shavarsh-karapetyan2

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց 62 հոգուց բաղկացած նոր ցանկ:

Հրապարակված ցանկում ներառված է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, սուզալողի աշխարհի բազմակի չեմպիոն, Եվրոպայի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը: Հիշեցնենք, որ նա տասնյակ մարդկանց  փրկել էր 1976 թվականին, երբ տրոլեյբուսն ընկել էր Երևանյան լիճը:

Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկում ընդգրկված են նաև Մարգարիտա Սիմոնյանը, Յանա Եգորյանը, Եվգենի Պետրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Չուբարյանը, Կարեն Շահնազարովը և այլք:

Ռուսաստանի նախագահական ընտրությունները նախատեսված են մարտի 18-ին:

*

*