Շարմազանով․ «Ուկրաինայի ԱԳ նախարարը հանդես է եկել անհաջող և անհեթեթ հայտարարությամբ»

Նա անընդունելի է համարում Ուկրաինայի ԱԳ նախարարի հայտարարությունը
sharmazanov

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության շրջանակում և Ադրբեջանն ագրեսիայի է ենթարկվել, գնահատում է անհաջող և անհեթեթ:

«Ուկրաինայի ԱԳ նախարարը հանդես է եկել անհաջող և անհեթեթ հայտարարությամբ, որը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններին, ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների նախագահների առնվազն հինգ հայտարարություններին ու ընդունած սկզբունքներին: ԼՂ խնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրացման և տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակում, իսկ ագրեսիա եղել է ու դրա հեղինակն Ադրբեջանն է՝ սկզբում խորհրդային, այնուհետև այսօրվա»,- ՀՀԿ գերագույն մարմնի նիստից հետո ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա  անընդունելի է համարում Ուկրաինայի ԱԳ նախարարի հայտարարությունը, որը դեմ է ՄԽ ձևաչափին, ԵՄ դիրքորոշմանը և փորձ է «դուր գալու Ադրբեջանին»:

*

*