ԱԻՆ-ը համալրվել է շարժական բուժկետ հանդիսացող եզակի մեքենայով

Ներկայացվեց ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի՝ նոր կահավորանքով «Միթսուբիշի» մակնիշի մեքենան․․․
ain-meqena

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում մարտի 31-ին նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացվեց ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի՝ նոր կահավորանքով «Միթսուբիշի» մակնիշի մեքենան, որը համալրվել է բժշկական նորագույն սարքավորումներով: Շարժական կառավարման կետ հանդիսացող մեքենան կահավորվել է ԱԻ նախարարության «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի սեփական միջոցներով և ուժերով: Արդիականացման շնորհիվ այն կծառայի որպես տարբեր տեսակի աղետների գոտում շարժական բուժկետ:

Ներդրված համակարգը հնարավորություն է տալիս արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին ռեանիմացիոն միջոցառումների դեպքում առանց ընդհատումների տեղափոխել մոտակա բժշկական կենտրոններ: Շարժական կառավարման կետը նախատեսված է ինչպես տուժածներին, այնպես էլ փրկարարական անձնակազմին առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Նոր կահավորանքի շնորհիվ այս մեքենայով հնարավոր կլինի տեղափոխել 6 պառկած մարդ, կամ՝ 4 պառկած և 4 նստած՝ ելնելով անհրաժեշտությունից:

*

*