Շաքարային դիաբետի միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետարանն ավտոբուսով զբոսանք էր կազմակերպել

Զբոսանքը՝ «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղով էր:
avtobus

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը շաքարային դիաբետի միջազգային օրվա կապակցությամ «Առողջ ապագան մեր իրավունքն է» խորագրի ներքո «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի շահառուների համար կազմակերպել է զբոսանք «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղով:

Նշենք, որ շաքարային դիաբետի միջազգային օրվա նպատակն է կենտրոնացնել համաշխարհային պայքարը այս հիվանդության դեմ, մասնավորապես՝ հանրության ուշադրությունը հրավիրել խնդրին, նպաստել դիաբետի վաղ հայտնաբերմանը և տալ հանրամատչելի հմտություններ՝ խուսափելու դիաբետի հետագա բարդություններից:

*

*