ՀՀ ԱԺ աշխատակազմում շարունակվում են «Շանթ-2018» զորավարժությունները

Կազմակերպվել է կառավարման կետերի պահպանությունն ու պաշտպանությունը:
shant-2018-aj

Սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» զորավարժության շրջանակում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը՝ սեպտեմբերի 11-ին, զորավարժության անցկացման շրջանակում տրված հանձնարարականները կատարվել են: Արա Սաղաթելյանը կատարողականը գնահատել է բավարար, առանձին հանձնարարությունների կատարման դեպքերում՝ գերազանց:

Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը խորհրդակցության մասնակիցներին իրազեկել է նոր զարգացումների եւ իրադրության փոփոխությունների մասին: Իրականացվել է առաջիկա խնդիրների ճշգրտում, տրվել են անհրաժեշտ հանձնարարություններ:

Մասնավորապես, պլանով նախատեսված միջոցառումների իրականացման շարքում Ազգային ժողովի աշխատակազմը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի, սահմանվել է շուրջօրյա օրակարգով աշխատանքային ռեժիմ: Ճշգրտվել են քաղաքացիական պաշտպանության եւ զորահավաքային պլանները: Իրականացվել են զինապարտների ու ամրագրման ենթակա պահեստազորայինների անվանացուցակների եւ Զինված ուժեր զորակոչվելու արդյունքում աշխատակազմի գործունեության համար կարեւոր նշանակություն ունեցող մասնագետների վերաբաշխման ու նրանց փոխարինման անվանացանկերի ճշգրտման աշխատանքներ: Կապի եւ տեղեկատվության համակարգը նախապատրաստվել է եւ պատրաստ է պատերազմական կամ ռազմական դրության ժամանակ գործելուն:

Մի շարք հանձնարարականների շարքում անհրաժեշտ նյութական միջոցների ձեռքբերման համար հանձնարարվել է կազմել համապատասխան փաստաթղթեր: Կազմակերպվել է կառավարման կետերի պահպանությունն ու պաշտպանությունը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում տրվելու են նոր ընթացիկ հանձնարարականներ:

*

*