Հավատարիմ, բարի, անկեղծ․ 2018-ը Շան տարի է

Հորոսկոպի բոլոր նշանների համար 2018-ը կլինի հաջողությունների տարի։
shan-tari

2018 թվականը Դեղին Հողե Շան տարին է: Համաձայն Արևելյան օրացույցի՝ 2018 թվականի փետրվարի 16-ին Կարմիր Կրակե Աքաղաղը իր տեղը կզիջի Դեղին Հողե Շանը:

Չինաստանում շունը համարվում է սիրելի ընտանի կենդանի, իսկ որպես աստղագիտական խորհրդանիշ՝ նրանք հավատարիմ են, բարի, անկեղծ։

Եկող տարին կհամապատասխանի տարվա տիրոջ բնավորությանը, դրա համար էլ հաջողությունը բոլոր նշանների համար երաշխավորված է: Իրադարձությունները կզարգանան լավագույն տարբերակով: Շունը գիտի, թե ինչպես պետք է համբերատար սպասել եւ վերջում պարգեւատրվել դրա համար:

Բոլոր երազանքները, վաղ թե ուշ, անպայման իրականանում են: Վճռական եւ համառ շների համար ստեղծվում է բարենպաստ ժամանակ, երբ նա վերջապես պետք է հավաքի վերջին տարիներին ցանածի արդյունքը:

Շան տարում հաջողակ են համարվելու 3, 4 եւ 9 (ինչպես նաեւ նրանց համակցությունները՝ 34, 49, 93 եւ այլն) թվերը։ Եթե ցանկանում եք ձեզ այցելի հաջողությունը, առողջութունն ու երջանկությունը, տոնական սեղանին դրեք համապատասխան թվերի քանակով մոմեր, ուտեստներ, անգամ՝ սպասք։

2018 թ-ի գույներն են կարմիրը, կանաչը եւ մանուշակագույնը։

Պատրաստեց՝

Լիլիթ Գյուլումյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները