27 տարի առաջ կորցրինք Շահումյանը

Հունիսի 13-ին Բուզլուխ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ...

Ուղիղ 27 տարի առաջ ադրբեջանական հրոսակների իրականացրած ծրագրով բռնի ուժով տեղահանվեց Շահումյանի շրջանի բնակչությունը: 1992-ի այս օրը կորցրեցինք՝ Շահումյանն ու այն հերոս տղաներին, ովքեր կյանքի գնով կռվում էին հանուն հայրենիքի: Արդեն քառորդ դար առաջ այս օրը սկսվեց ռուս-ադրբեջանական ուժերի համատեղ լայնածավալ մարտական գործողությունները Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական դիրքերի ողջ երկայնքով, որտեղ շահումյանցիների հետ մեկտեղ մարտնչում էին ՀՅԴ ջոկատները՝ հայդուկապետ Շահեն Մեղրյանի գլխավորությամբ:

Հայ ազատամարտիկները, դիմագրավելով հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը, հերոսական դիմադրությամբ կարողանում են ժամանակավորապես կասեցնել թշնամու առաջխաղացումը եւ ապահովում հայ ազգաբնակչության տեղափոխումը մարտական գործողությունների գոտուց:

Հունիսի 13-ին Բուզլուխ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ Ջամբազում անդարձ կռվի գնացին Կարոտ Մկրտչյանը, Ալեքսան Ասատրյանը, Գառնիկ Հովհաննիսյանը, զոհվեց Գարեգին Սարգսյանը: Ուղիղ մեկ տարի անց նույն օրը Մատաղիս գյուղի մոտակայքում զոհվում է նաեւ 21-ամյա Վահե Բաղդասարյանը:

Արցախցիներն ասում են՝ Գետաշենը բանալին է, Շահումյանը՝ կողպեքը, Արցախը՝ դարպասը, իսկ տունը` Հայաստանն է: Բռնագաղթած հայերը լքեցին իրենց տները՝ հավատով, որ մի օր վերադառնալու եւ շենացնելու են հայրենի երկիրը:

*

*