Թշնամու գնդակը կիսատ թողեց նրանց թռիչքը, բայց ոչ պայքարը, որին անդամագրվել էին

Շահումյանից 1993-ի ապրիլի 17-ին թշնամու թիկունքից վեր բարձրացած ուղղաթիռով Շահեն Մեղրյանը եւ նրա զինակիցները...

Երկրիը պետք է սիրել հող ու ջրով, որ չավերել, չթալանել, չապականել, ու հարկ եղած դեպքում՝ նաեւ պաշտպանել։ Այս շաբաթ, ապրիլի 17-ին կրկին մարդաշատ էր Եռաբլուրը։ Այնտեղ ամփոփված են Շահեն Մեղրյանը եւ իր զինակիցները, որոնք 1993 թվականի նույն օրը Շահումյանից, թշնամու թիկունքից վեր բարձրացած ուղղաթիռով չհասան Երեւան։

Թշնամու գնդակը կիսատ թողեց այդ թռիչքը, բայց ոչ այն պայքարը, որին անդամագրվել էր ու նաեւ ղեկավարներից մեկն էր հայդուկապետ Շահեն Մեղրյանը։ Նրա անցած ճանապարհը ռազմական, քաղաքական գործչի դասագրքային կենսագրություն է ու նաեւ՝ մի ողջ ուղեցույց հայ ժամանակակից ազատագրական պայքարի բոլոր լուսավոր, մութ եւ սեւ էջերի մասին։

Ցավոք, Եռաբլուր պաշտոնական որեւէ այր այդպես էլ չեկավ։ Չայցելեց Արցախի ազգային հերոսի շիրիմին։

Մանրամասները՝ տեսանյութում
Մեկ Մեկնաբանություն
  • Թշնամու գնդակը կիսատ թողեց նրանց թռիչքը, բայց ոչ պայքարը, որին անդամագրվել էին — Armenian National Committee of America
    19 апреля 2016 at 12:01

    […] […]

  • *

    *