26 տարի առաջ զոհվեց «Շահումյանի արծիվը»

1993-ի այս օրը խփվեց Շահեն Մեղրյանին մարտական ընկերներին հետ Երեւան բերող ուղղաթիռը:

26 տարի առաջ զոհվեց Շահումյանի արծիվը: Շահումյանի ազատագրումը հավերժ կապվել է ազգային հերոս, դաշնակցական, գյուլիստանցի Շահեն Զինավորի Մեղրյանի անվան հետ: Նրա գլխավորած «Եղնիկներ» ջոկատը քիչ-քիչ ընդլայնվել էր: Գյուլիստանն արդեն նրանց ձեռքում էր, եւ Շահումյանի վերջնական ազատագրումն իրական էր թվում: 1993-ի այս օրը խփվեց Շահեն Մեղրյանին մարտական ընկերներին հետ Երեւան բերող ուղղաթիռը: Ազատամարտը կիսատ մնաց նաեւ նրա զինակիցների համար։

Գրիգոր Գրիգորյան, Արտակ Խաչատրյան, Հայկ Մեղրյան, Պողոս Սիմոնյան, Ռաֆիկ Բադալյան, Արմեն Բազյան։ Ուղղաթիռի հրամանատար Ջանբուլադ Մուրադյան, 2-րդ օդաչու Արամ Գրիգորյան եւ բորտ-մեխանիկ Իոսիֆ Միքայելյան։

Ամեն տարի նույն օրը հարազատները, ընկերներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում հերոսների շիրիմներին:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

*

*