Երևանում ծառատունկ-շաբաթօրյակին տնկվել է շուրջ 10 հազար ծառ

Մինչև գարնանային ծառատունկի ավարտը՝ ապրիլի 10-ը, նախատեսված է տնկել ևս 6000-ը:
caratunk-qaxaqapetaran

Մայրաքաղաք Երևանում մարտի 31-ին կազմակերպված ծառատունկ-շաբաթօրյակին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի ենթակա կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, ուսանողներ, հասարակական կազմակերպություններ, բնակիչներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության տվյալներով՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 10000 ծառ և թուփ, իսկ մինչև գարնանային ծառատունկի ավարտը՝ ապրիլի 10-ը, նախատեսված է տնկել ևս 6000-ը:

Դժվարամատչելի վայրերում աղբը մաքրվել է ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների ջանքերով: Առանձին հատվածներում կիրառվել են ջրցան մեքենաներ և ծանր տեխնիկա:

*

*