Սեյսմիկ պաշտպանության ծառայության տարածքային ստորաբաժանումներն ամփոփել են տարին

ՊՈԱԿ-ների տնօրենները ներկայացրեցին 2017 թվականին կատարված աշխատանքները
seysmik

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդակցությունների դահլիճում հունվարի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի չորս ՊՈԱԿ-ների 2017 թվականի տարեկան հաշվետվությունների լսումը: Ներկա էին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ՍՊԾ գործակալության պետ Հ. Մխիթարյանը, ՍՊԾ գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը, ՊՈԱԿ-ների գործադիր տնօրենները, ՍՊԾ գործակալության և ՊՈԱԿ-ների աշխատակիցները:

ՍՊԾ գործակալության պետ Հ. Մխիթարյանի նախագահությամբ ՊՈԱԿ-ների տնօրենները ներկայացրեցին 2017 թվականին կատարված աշխատանքները և դրանց ընթացքում առաջացած խնդիրները:

Նա հատուկ նշեց սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների կազմման անհրաժեշտությունը և ՊՈԱԿ-ները նորագույն սարքավորումներով հագեցման խնդրի կարևորությունը:

Ամփոփելով կատարված աշխատանքը` ՍՊԾ գործակալությունը բավարար գնահատեց ՊՈԱԿ-ների տարեկան հաշվետվությունները:

*

*