Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել գնդային մարտավարական զորավարժությանը

Հայաստանի ԶՈՒ առաջին բանակային կորպուսում տեղի է ունեցել ուժեղացված գնդային մարտավարական զորավարժություն:
zoravarjutyun

Հայաստանի զինված ուժերի առաջին բանակային կորպուսում տեղի ունեցած ուժեղացված գնդային մարտավարական զորավարժության ժամանակ ուսումնասիրվել եւ փորձարկվել են ապրիլյան մարտական գործողություններից առանձնացված մի շարք մարտավարական կարեւորության, ստորաբաժանումների փոխգործակցելիության, կրակային խոցման եւ այլ օրինակելի դրվագներ ու առանձնահատկություններ: Զորավարժությանը ներկա է գտնվել նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Սցենարով նախատեսված ուսումնամարտակական գործողությունների ընթացքում ներգրավված ստորաբաժանումները առաջադրված խնդիրներն իրականացվել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պայմաններում:

Նախարար Օհանյանը մատնանշել է առանձին դրվագների եւ ամբողջ զորավարժության ժամանակ աչքի ընկած առանձնահատկությունները, առավել դրական կողմով աչքի ընկած ստորաբաժանումներն ու նրանց հրամանատարներին: Հատուկ շեշտվել են հրետանային ստորաբաժանումների կողմից բարձր մակարդակով իրականացված գործողությունները, կրակային միջոցների խոցման բարձր աստիճանը:

Բացի առաջադրված պաշտպանական եւ հակահարձակողական հիմնական ուսումնամարտական խնդիրներից ու նպատակներից, զորավարժության ժամանակ կիրառված  օրինակները հիմնավորված կերպով կտարածվեն ամբողջ զինված ուժերում:

*

*