Սեյրան Օհանյան. «Տեղյակ չեմ հայտարարությունից, թե Մանվել Գրիգորյանը Հադրութում հայհոյել է զինծառայողներին»

«Ի՞նչ հայտարարություն, ես տեղյակ չեմ»,- այսօր՝ մայիսի 19-ին, Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղյակ չէ Վահան Բադասյանի այն հայտարարությունից, թե Մանվել Գրիգորյանը Հադրութում հայհոյել է զինծառայողներին:

«Ի՞նչ հայտարարություն, ես տեղյակ չեմ»,- այսօր՝ մայիսի 19-ին, Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը:

Այնուամենայնիվ, նախարարը վստահեցրեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր մեծ առաքելություն է իրականացնում. կամավորականների կազմով գտնվում է Պաշտպանության բանակում, երկրորդ՝ որպես ԵԿՄ նախագահ, բավականին լուրջ աշխատում է ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:

Նախարարարը նաեւ խոսել է օրերս բանակում մահացած զինծառայողի մասին, որի հայրը պնդում է, որ որդուն սպանել են բենզինի համար։

Դիտե՛ք տեսանյութը

*

*