Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտվել

91 ձուկ հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին...
sig

«Սևան» ազգային պարկ»-ի պահպանության բաժնի աշխատակիցներն ապօրինի ձկնորսության  վերաբերյալ կազմել են բնապահպանական խախտումների 9 արձանագրություն: Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Առգրավվել է 13 պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 213 «սիգ» տեսակի ձուկ և 105 խեցգետին: 91 ձուկ հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին, 47-ը՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին, 42-ը՝ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին և 33-ը՝ Մարտունու թիվ 4 մանկապարտեզ ՀՈԱԿ-ին:

Առգրավված խեցգետիններր բաց են թողնվել Սևանա լիճ:

*

*