Սևանա լիճն ընդգրկվել է ԱՊՀ երկրների լավագույն հանգստավայրերի ցանկում

Ռուս զբոսաշրջիկների համար ամառային արձակուրդներն անցկացնելու լավագույն վայրերից մեկը...
sevan

Ռուսական «ՏուրՍտատ» վերլուծական գործակալությունը կազմել է ռուս զբոսաշրջիկների համար ամառային արձակուրդներն անցկացնելու առումով ԱՊՀ երկրների լավագույն հանգստավայրերի վարկանշային աղյուսակը, որում Սևանա լիճը 5-րդն է:

Ինչպես նշում է գործակալությունը, ԱՊՀ երկրներում ամառային հանգիստն անցկացնելու առավելություններն են ազատ վիզային ռեժիմը, բնակիչների ռուսաց լեզվի իմացությունը, հյուրընկալությունը, ոչ թանկ հանգիստը, տեղական համեղ խոհանոցն ու մրգերը:

Վարկանշային աղյուսակի առաջին տեղում Ղազախստանի Բուրաբայ հանգստավայրն է, որին հետևում է Ղրղզստանի Իսիկ Կուլ լիճը: Այնուհետ հաջորդում են Բելառուսի Նարոչ լիճը և Բաքվում Կասպից ծովի ափին Ապշերոնի հանգստավայրերը:

Աղյուսակը կազմվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից հանգստավայրերի հաճախելիության և դրանց ենթակառուցվածքների զարգացվածության վերլուծության արդյունքում:

*

*