Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը հայկական անձնագիր է ստացել

...դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի կողմից
sevan-nishanyan

Պոլսահայ մտավորական, գրող, լեզվաբան Սևան Նիշանյանը երեկ` մայիսի 16-ին հայկական անձնագիր է ստացել: Այս մասին Նիշանյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նիշանյանը անձնագիրը ստացել է Հունաստանում Հայաստանի դեսպանատանը` դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի կողմից:

Նիշանյանը Հունաստան էր փախել թուրքական բանտից` 2017 թ.։ Փախուստից հետո թվիթերյան էջում գրել էր. «Թռչունը թռավ. Տարոսը մնացած բոլոր 80 միլիոնին»:

Նիշանյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել այն բանից հետո, երբ վերջինս քննադատել էր Մուհամեդ մարգարեին, սակայն ձերբակալվել էր ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով:

Նիշանյանը նաև հեղինակել է «Սխալ հանրապետություն» գիրքը, որտեղ քննադատում էլ Թուրքիայի հանրապետության հիմնադրման վերաբերյալ առասպելները:

*

*