Սեւանին առնչվող աշխատանքների ռեժիմը արտակարգ բնույթ պետք է կրի

Լճի մաքրման համար պետությունը նախկինում գումարը տրամադրել է, բայց համապատասխան աշխատանքներ չեն կատարվել
bnnax-erik-grigoryan2 (1)

Սեւանի տարածքների լրացուցիչ մաքրման համար հայտը ներկայացվել է կառավարություն, այս մասին լրագրողներին տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի 25 մլն խմ-ով ավելի քիչ ջուր է վերցվել Սեւանա լճից: Ավելին՝ 5մլն խմ ջուր էլ Արփա-Սեւանի միջոցով թափվել է լիճ:

Անդրադառնալով մաքրման աշխատանքներին՝ նախարարը տեղեկացրեց, որ առաջին հերթին լճից ջուր բաց չի թողնվում, առաջիկա երկու տարիների ընթացքում էլ նախատեսվում է շուրջ 770 հա տարածքի մաքրում: Սակայն մաքրման կայան կառուցելու համար մեծ գումարներ են հարկավոր՝ Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում անհրաժեշտ է 888 մլն դրամ, Գավառում՝ 1 մլրդ 186 մլն դրամ:

«Այսօրվա արդյունքը երկար տարիների ոչ ճիշտ աշխատանքի արդյունք է: Պետությունը գումարը վճարել է այդ մաքրումը կատարելու համար, եթե մենք նույնիսկ ոչինչ չանենք, աղտոտման աղբյուրները չավելացնենք, միեւնույն է՝ բացարձակապես բավարար չէ: Պետք է հստակ գործողություններ իրականացվեն, քանի որ արդեն իսկ հավասարակշռությունը խախտված է, սառը շերտը վնասված է ու այդ ամենը պետք է վերականգնվի: Սեւանի հետ կատարվող աշխատանքների ռեժիմն արտակարգ բնույթի պետք է լինի»,-նշել է նախարարը։

 

*

*