Սեւանա լճի մակարդակը շարունակում է նվազել

Ջրի մակարդակի իջեցումը պայմանավորում են տեւական երաշտով
Sevan-1

Սեւանա լճի մակարդակը 2017 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակում շարունակել է իջնել՝ առաջին տասնօրյակի համեմատ նվազելով եւս երկու, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ վեց սանտիմետրով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից:

2017 թ,-ի նոյեմբերի 21-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 46 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նոյեմբերի 21-ին գրանցված 1900 մետր 52 սանտիմետր նիշի դիմաց:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունում Սեւանի մակարդակի իջեցումը պայմանավորում են տարվա ընթացքում գրանցված տեւական երաշտով եւ լճից նախատեսված քանակից մոտ 100 միլիոն խորանարդ մետր ավելի ջրառ կատարելով:

*

*