Սևանա լճից թույլատրվածից ավելի ջրառ չի իրականացվելու

Նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ Սևանա լճի մակարդակն արդեն 2 սմ-ով բարձր է
SEVAN

Կառավարությունը 2019 թվականին Սևանա լճից թույլատրվածից ավելի ջրառ չի իրականացնելու:

Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս պահի դրությամբ թույլատրելի 170 միլիոն խ/մ-ից  30 մլն խ/մ-ով պակաս ջուր է բաց թողնվել, իսկ անցած տարվա նույն օրվա համեմատ՝ 53 միլիոն խ/մ-ով պակաս: Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա։ Ավելին, այս պահին խնայել ենք շուրջ 30 մլն խմ»,- ասաց Պապիկյանը:

Նա հավելեց, որ նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ Սևանա լճի մակարդակն արդեն 2 սմ-ով բարձր է։

*

*