Սեւանն ինքնամաքրվում է, բայց հանգստացողներ դեռ չկան

Սեւանա լճի շուրջը վերջին մեկ ամսում բազմաթիվ լեգենդներ էին պտտվում:

Սատկած կովեր, թունավորված ձկներ, առողջության համար վտանգավոր ջուր եւ առողջապահության նախարարության՝ չլողալու հորդորներ. Սեւանա լճի շուրջը վերջին մեկ ամսում բազմաթիվ լեգենդներ էին պտտվում: Պատճառը ջրի սեզոնային կանաչելն էր, որն այս տարի սովորականից մի փոքր շուտ սկսվեց: Ափամերձ շրջանների բնակիչների խոսքով՝ ջրի ծաղկելը բնական երեւույթ է, բուռն աղմուկի եւ անհանգստության պատճառ չեն տեսնում:

Լճի ափամերձ շինությունների մի խումբ սեփականատերեր Սեւանում երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել: Պնդում էին՝ լճի շուրջը բարձրացած աղմուկի պատճառով այս տարի նախորդ տարվա հանգստացողների միայն 2 տոկոսն է վերադարձել:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*