Սևանա լճի 11 հանրային լողափերից 3-ում մատուցվելու են մի շարք ծառայություններ

Սևանա լճի հանրային լողափերը կբացվեն հուլիսի 1-ին
sevan loxap

Սևանա լճի հանրային լողափերի բացման կապակցությամբ 11-ից 3-ում ամառվա սեզոնին մատուցվելու են տարբեր անվճար ծառայություններ՝  փրկարար ծառայություն, մարզական և մանկական խաղահրապարակներ և այլն:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը:

«Հուլիսի 1-ին կլինի Սևանա լճի հանրային լողափերի բացումը: Կառավարության որոշումով հաստատված այդ տարածքում կա 8 հանրային լողափ և 3 հանրային լողափ, որ առանձնացրել է Սևանի ազգային պարկը: Ընդհանուր առմամբ կա 11 հանրային լողափ, որից 3-ում ծառայություններ են մատուցվում և բոլորն անվճար՝ ավտոկայանատեղի, բուժսպասարկում, փրկարար ծառայություն, սպորտային և մանկական խաղահրապարակներ, հանդերձարաններ, լողաթախտեր: Բացառություն է կազմում սննդի ծառայությունը»,- նշեց Ավալյանը:

Աշոտ Ավալյանը շեշտեց, որ սոճիները տնկվել են ոչ միայն հանրային լողափերի տարածքում, այլև հարակից դաշտում, որպեսզի պատկերն ամբողջական լինի:

Նա ընդգծեց, որ 2017 թվականը բացառիկ լողաշրջան է եղել՝ կապված տևական ժամանակ պահպանված բարձր ջերմային ֆոնի հետ: Հանրային լողափերի պատասխանատուն շեշտեց, որ այդ ժամանակահատվածում մոտավորապես 200 հազար այցելու է եղել:

*

*