Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան

Թանկյանը Հայաստան է գալու «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության շրջանակներում:
serj-tankyan-gharabagh-adrbejan-sahman-iravichak

Yerkir.am-ի տեղեկություններով` երեկ երեկոյան System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան:

Տեղեկացրել էինք, որ Թանկյանը Հայաստան է գալու «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության շրջանակներում: Նա Հայաստանում է` ընտրությունների ընթացակարգին հետևելու և ինչ-որ ընտրատեղամասում` որպես դիտորդ հանդես գալու համար:

Թանկյանը նշել էր, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության նպատակը Հայաստանում ընտրությունների վերահսկումն է և դրանց` ազատ ու անկախ լինելն ապահովելը:

*

*