Սերժ Թանկյանը Արցախին նվիրված երգ է ներկայացրել

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար, երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը Արցախին կատարում է նվիրել

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար, երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը Արցախին կատարում է նվիրել: Այս մասին գրում է rollingstone.com-ը:

«Մարդիկ ապրել են այստեղ հազարամյակներ: Կայսրության (Ստալինի) տարօրինակ որոշումը դարձրեց նրանց Ադրբեջանի մաս: Նրանք համախմբվեցին հանուն անկախության ու մոտավորապես 20 տարվա բարգավաճում ունեցան: Ես չեմ հավատում պատերազմներին, սահմաններին, սակայն հավատում եմ ինքնորոշման իրավունքին ու ճնշումներից ազատ ապրելու իրավունքին: Ժամանակն է, որպեսզի աշխարհը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», — ասել է Թանկյանը:

Երգիչն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի քանի օր առաջ ես ոգեշնչվեցի և երգ գրեցի արցախցիների մասին: Դրանից հետո մենք նկարահանեցինք տեսահոլովակ, որի պրեմիերան կայացավ Rollingstone.com-ում: Ես շատ շնորահակալ եմ սրա համար: Հատուկ շնորհակալություն Ռենդ Քորթնիին՝ ամեն ինչ շատ արագ կազմակերպելու համար»:

Թանկյանը տեղադրել է նաև երգի մասին հղումը:

 

*

*